Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Gera Professional-ը` Ադոնցի 8 հասցեում

Gera Professional-ը` Ադոնցի 8 հասցեում

Thursday, 13 December 2018 12:02

Ի ուրախություն հայաստանյան վարսահարդարների, նախորդ օրը Ադոնցի 8 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Gera Shop Armenia-ն, որը հանդիսանում է Gera Professional-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այդ առիթով ՌԴ-ից Երևան էին ժամանել ապրանքանիշի հիմնադիրներ, ազգությամբ հայ, երիտասարդ եղբայրներ Գերասիմ և Կարեն Հարոյանները: ՌԴ-յում հայտնի եղբայրները հայրենիք են բերել իրենց ստեղծած վարսահարդարման հատուկ պարագաները և նյութերը #Gera_Professional-ից։ Դրանք բացառիկ նյութեր են, որոնցից արդեն օգտվում են ՌԴ-յի մոտ 600 գեղեցկության սրահներ և իմիջ կենտրոններ:

Այո՛, Gera Professional նյութերն այսուհետ կլինեն նաև Հայաստանում. խնամքի միջոցներ, հատուկ վարսահարդարների պահանջով ստեղծված բացառիկ պարագաներ և վարսերի գույնն ամրապնդող հատուկ խտանյութերը։

Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ Opera Suite-ում կայացած փակ սեմինարի ընթացքում մենք ներկայացրել էինք այս նյութերի օգտագործումը հայաստանյան աղջիկների վարսերին, որոնք փորձելուց հետո իսկապես հիացած էին արդյունքով: Դե դա ինչ որ տեղ սպասելի էր, քանի որ եղբայրների ( վարսահարդար և քիմիկ ) տարիների քրտնաջան փորձարկումները վաղ թե ուշ պետք է նման անթերի արդյունք տային: Ի դեպ, առաջարկվող բոլոր նյութերից արժե առանձնացնել #Умная_пропитка-ն, նյութ, որը թույլ կտա շիկահերներին այլևս ընտրություն չկատարել բաց երանգի և առողջ ու խնամված վարսերի միջև: Այս նյութերի միջոցով Դուք կկարողանաք համատեղել այդ երկուսը…

Հասցե՝ Ադոնցի 8 / Երազ բնակելի թաղամաս /

Հեռախոսահամար՝ 044500530

 

 

Հաճախ դիտվածները

  • Woman talks... Կանայք բիզնեսում
    Woman talks... Կանայք բիզնեսում

    Women talks...մտքի ու գաղափարի ուժը կարող է փոխել աշխարհը՝ դարձնելով այն ավելի լավը։

  • Francis Kurkdjian - Gentle Fluidity
    Francis Kurkdjian - Gentle Fluidity

    25 տարվա պարֆյումերի փորձը թույլ տվեց Francis Kurkdjian-ին ստեղծել երկու բացառիկ բույր` անչափ մեղմ և դուրեկան թե՛ կանաց և թե՛ տղամարդկանց համար։

  • Food for family !!!
    Food for family !!!

    Երեկ Ծարավ Աղբյուր 55/5 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց For for family մանկական սրճարանը:

  • Petoor SS 1920
    Petoor SS 1920

    Մարտի 10-ին Dvin Hall-ում տեղի ունեցավ Petoor գարուն-ամառ 1920 (2019) հավաքածուի ցուցադրությունը:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ