INSPORT Wellness Center - Grand opening

Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018 15:32

Երեկ՝ Նոյեմբերի 7-ին, Պարույր Սեևակի 8/3 հասցեում պաշտոնապես բացվեց InSport մարզաառողջարանային կենտրոնը: Բացման արարողության կապակցությամբ հրավիրված էին բազմաթիվ ընկերներ այդ թվում նաև բավականաչափ հայտնի սիրված դեմքեր: Միջոցառման կարմիր ժապավենը կտրեուց անմիջապես հետո հյուրերը հնարավորություն ունեցան հսկայական սպորտային կենտրոնում շրջայց կատարել և իրենց գնահատականը տալ: Մենք նույնպես շրջայց կատարեցինք և մեզ հետ հարցազրույցում InSport մարզաառողջարանային կենտրոնի վաճառքի գծով մենեջրները ներկայացրեցին սպորտային ակումբի բոլոր առավելություններն ու նպատակները:

Մարզահամալիրում գործում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի և սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ:

Համալիրը չորս հարկանի է: Զրոյական հարկում գործում է մարզադահլիճ՝ նախատեսված ուժային պարապմունքների համար: Զրոյական հարկում է տեղակայված նաև ֆիննական և համամ սաունաների համակարգը:

Շուտով կկգործի նաև խանութ, որտեղ վաճառվելու է «ԻնՍպորտ» ապրանքանիշի սպորտային հագուստ և անհրաժեշտ պարագաներ:

Երկրորդ հարկում կարդիո-պարապմունքների սրահն է և սպա կենտրոնը: Երրորդ հարկում տեղակայված է լինելու յոգայի և մանկական պարապմունքների սենյակը, մանկական խաղասենյակը և խմբային պարապմունքների սրահը: ԻնՍպորտում կան 10-ից ավելի խմբային պարապմունքներ՝ ուժային, կարդիո, ճկունության, նիհարեցնող և մանկական ուղղվածություններով: Երկրորդ հարկում գործում է նաև սրճարան:

Ստորև ներկայացնում ենք ֆոտոշութը:

Կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, դուք մշտապես տեղեկացված կլինեք InSport Wellness Center-ի առաջարկներին, փաթեթներին և ակցիաներին:

Պարույր Սևակի 8/3

044-449 449

Facebook/InSportWellnessCenter

Instagram/insport.wellness

 

 

Հաճախ դիտվածները

  • Սուրբ Զատիկ - Էնջլինա Բեջանյան
    Սուրբ Զատիկ - Էնջլինա Բեջանյան

    Սուրբ Զատկի տոնին նորաբաց Verev ռեստորանում տեղի ունեցավ փոքրիկ երգչուհի Candy Angie-ի (էնջլինա Բեջանյանի) Սուրբ Զատիկ տեսահոլովակի պրեմիերան, որը հենց նվիրված էր Զատկի տոնին։

  • ՇՔԵՂ ՏԱՐԵԴԱՐՁ. Stevlin-ը նշեց իր 2 ամյակը
    ՇՔԵՂ ՏԱՐԵԴԱՐՁ. Stevlin-ը նշեց իր 2 ամյակը

    Երեկ, մեծ շուքով Ստեվլին ընկերությունը նշեց իր գործունեության 2 ամյակը Հայաստանում` կազմակերպելով հետաքրքիր միջոցառում և բազում անակնկալ նվերներ իր հաճախորդների և ֆեյսբուքյան հետևորդների համար:

  • 4teen cafe and restaurant
    4teen cafe and restaurant

    Դիզայներական հետաքրքիր լուծումներ, գունային գեղեցիկ համադրություններ, շատ համեղ խոհանոց, ինտելեկտուալ և անիմացիոն խաղեր...

  • Սուրբ Զատիկը Օրրան-ում
    Սուրբ Զատիկը Օրրան-ում

    Ապրիլի 20-ին Օրրան կենտրոնում Սուրբ Զատիկին ընդառաջ կազմակերպված էր գեղեցիկ ցերեկույթ:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ