Grand Opening - 13 Lounge Bar

Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018 10:34

Արդեն 4 տարի է՝ Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում տեղակայված Լաունջ Բարը երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի և առհասարակ գիշերային կյանքի ու երեկույթների բոլոր սիրահարների նախընտրելի վայրերից մեկն է դարձել: 13 Լաունջ Բարն առանձին տարածք է Օպերա Սյութ հյուրանոցի 13-րդ հարկում : Այսուհետ այն ներկայանալու է նոր կոնցեպտով ու բրենդային նոր անվամբ:

Ժամանակակից դիզայնի ինդուստրիալ և բոմոնդային համադրումը, քաղաք նայող հիասքանչ տեսարանը, լաունջ երաժշտությունը, էկզոտիկ խմիչքները և յուրահատուկ խոհանոցը դարձնում են վայրն ավելի հյուրընկալ և չկրկնվող:

<<Opera Suite>> հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Սաադ Ահմեդը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բարում նաեւ քարտային նոր համակարգ է գործելու: <<Քանի որ <<13 Lounge Bar>>-ը փակ ակումբ է, մուտքն ազատ է լինելու միայն ակումբի քարտապանների համար, սակայն վերջիններս իրենց քարտով կարող են գրանցել ևս հինգ այլ հյուրի : Քարտապան չհանդիսացող անձինք նույնպես հնարավորություն ունեն այցելել <<13 Lounge Bar>> հանրության համար բաց միջոցառումների ժամանակ՝ խիստ Face Control անցնելուց հետո: Ընդգծեց, որ յուրաքանչյուր հյուր առանձնահատուկ է իրենց համար և հավելեց ,որ հարմարավետ հանգիստը նրանց գլխավորր նպատակն է:

Հյուրանոցի սննդի բաժնի տնօրեն Բակուր Գրիգորյանն էլ նշեց, որ շուտով բարը կունենա նոր մենյու, որն անընդհատ կթարմացվի միջավայրին համապատասխան. <<Առայժմ կշարունակենք աշխատել նախորդ մենյուով, որը կազմվել էր առավել թեթեւ ուտեստների հիման վրա: Բայց շուտով մարդիկ կգան եւ կտեսնեն թարմացումները: Համոզված եմ` բոլորը դրական տպավորություններով եւ վերադառնալու ակնկալիքով են հեռանալու>>:

13 Լաունջ Բարը բաց է ամեն օր ժ. 19:00-ից մինչև վերջին այցելուն, բացի երկուշաբթի և երեքշաբթի օրերից:

 

 

Հաճախ դիտվածները

  • Սուրբ Զատիկ - Էնջլինա Բեջանյան
    Սուրբ Զատիկ - Էնջլինա Բեջանյան

    Սուրբ Զատկի տոնին նորաբաց Verev ռեստորանում տեղի ունեցավ փոքրիկ երգչուհի Candy Angie-ի (էնջլինա Բեջանյանի) Սուրբ Զատիկ տեսահոլովակի պրեմիերան, որը հենց նվիրված էր Զատկի տոնին։

  • ՇՔԵՂ ՏԱՐԵԴԱՐՁ. Stevlin-ը նշեց իր 2 ամյակը
    ՇՔԵՂ ՏԱՐԵԴԱՐՁ. Stevlin-ը նշեց իր 2 ամյակը

    Երեկ, մեծ շուքով Ստեվլին ընկերությունը նշեց իր գործունեության 2 ամյակը Հայաստանում` կազմակերպելով հետաքրքիր միջոցառում և բազում անակնկալ նվերներ իր հաճախորդների և ֆեյսբուքյան հետևորդների համար:

  • 4teen cafe and restaurant
    4teen cafe and restaurant

    Դիզայներական հետաքրքիր լուծումներ, գունային գեղեցիկ համադրություններ, շատ համեղ խոհանոց, ինտելեկտուալ և անիմացիոն խաղեր...

  • Սուրբ Զատիկը Օրրան-ում
    Սուրբ Զատիկը Օրրան-ում

    Ապրիլի 20-ին Օրրան կենտրոնում Սուրբ Զատիկին ընդառաջ կազմակերպված էր գեղեցիկ ցերեկույթ:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ