Երևանում նշվեց Յոգայի միջազգային օրը

Չորեքշաբթի, 27 Հունիսի 2018 14:28

Հունիսի 21-ը՝ տարվա ամենաերկար օրը, ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Յոգայի միջազգային օր, և աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում այն մեծ ակտիվությամբ է նշվում:

Այս տարի ևս բացառություն չէր: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգում անցկացվեց բաց դաս, որը մշտապես կազմակերպվում է Հնդկաստանի դեսպանատան, Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի և Լույս յոգա ստուդիայի կողմից: Այս անգամ միջոցառմանը նաև միացել էր բալանսավորված միներալներով հարուստ BonAqua հայկական ջուրը, որը մշտապես առողջ ապրելակերպ է խրախուսում հայ հասարակության շրջանրում:

Յոգայի մարզմանը մասնակցեցին յոգա կենտրոնների մարզիչներ ու սաներ, պատահական անցորդներ, ինչպես նաև Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները՝ այդ թվում նաև դեսպանն ու փոխդեսպանը:

Հիշեցնենք, որ բաց դասեր անցկացվեցին նաև Վանաձորում և Ջերմուկում՝ հունիսի 23-ին և 24-ին:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ