#Urbanista Grand opening !!!

Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 10:23

Նախորդ օրվա մեր բացահայտումը` Urbanista դիզայներական հագուստի բրենդ, որը պաշտոնապես բացեց իր դռները Մոսկովյան 28 հասցեում: Հագուստ անկախ, գեղեցիկը գնահատող, ամեն ինչում արվեստ փնտրող կանանց համար, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ուր են գնում և ինչ սպասելիքներ ունեն կյանքից: Ում համար հագուստը արտահայտչաձև է, և դրա շնորհիվ նրանք երբեք աննկատ չեն մնում, ովքեր գնահատում են գեղեցիկի ու հարմարի համադրությունը և պատրաստ չեն կոմպրոմիսի ոչ մեկ, ոչ էլ մյուս ուղղությամբ: Կանայք, ովքեր բաց են աշխարհին ու մեծ տեղ են տալիս իրենց ազատությանը և, այդ ամենով հանդերձ, չեն կորցնում իրենց խորհրդավորությունը: Ահա թե ինչպիսինն է Urbanista բրենդի թիրախային կերպարը: Եվ, բնականաբար, այս բրենդին չէր հաջողվի ստեղծել Ձեզ շրջապատող ողջ գեղեցկությունը, եթե հենց այդպիսինը չլինեին բրենդի հիմնադիրները՝ Մելքոնյան Ամալիան և Տեր-Ավետիքյանց Դարյան: Երկու կին, երկու ճարտարապետ, որոնց հաջողվեց թարմ շունչ տալ, նոր հունով ուղղորդել իրենց մասնագիտական հմտություններ և միացնելով այդ ոլորտում ունեցած հիմնավոր գիտելիքները գեղեցիկը ստեղծելու երազանքի հետ՝ ստանալ վերջնարդյունքում այս ամենը: Նրանց հագուստներն ըստ էության պատմում են հենց իրենց մասին, բացարձակ, կատարյալ անկեղծությամբ, ամեն մի մոդելի մեջ կարելի է տեսնել նրանց ուրվագիծը: Իսկ այս գեղեցիկ անկյունը՝ Urbanista խանութ-սրահը, դիզայներական հագուստի բրենդի ստեղծման երազանքի տրամաբանական շարունակությունն է: Այստեղ հաճելի է ուղղակի գտնվել և Դուք դրանում կհամոզվեք, երբ այցելեք, քանի որ այս փոքրիկ տարածության մեջ բացարձակ ու մշտապես օդում ներշնչանք է պտտվում:

 

 

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ